«Ամերիա սերունդ-7» ծրագիր

11.04.2017
Դիտումների քանակ՝ 468

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է, որ «Ամերիաբանկը» մեկնարկում է «Ամերիա սերունդ» 7-րդ ծրագիրը: Ամերիա խմբի առաջատար մասնագետների մոտ բացառիկ վերապատրաստում անցնելու և թիմը համալրելու նպատակով բանկը փնտրում է ակտիվ, մոտիվացված և եռանդուն երիտասարդների: «Ամերիա սերունդ» ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել բանկի տարբեր ստորաբաժանումներում: Մանրամասները (եռալեզու)՝ այստեղ, դիմումի հայտաձևը՝ այստեղ: