Հանդիպման հրավեր

28.03.2017
Դիտումների քանակ՝ 416

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնից տեղեկացնում են, որ մարտի 29-ին, ժամը 14:00-ին մեր բուհում կհյուրընկալվի  «Kaizen Mastery» Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիր, քոուչ (անձնական աճի մասնագետ) Արևիկ Հայրապետյանը, ով հանդես կգա արժեքավոր խորհրդատվությամբ և միջազգային կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունների արդյունքների վերլուծությամբ՝ ինչպես կերտել հաջողության  սեփական ուղին և ինչպես կենտրոնանալ ու հաջողել սեփական նախաձեռնությունները:
Հանդիպումը տեղի կունենա մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 105 լսարանում: