Կրթաթոշակ՝ դասախոսների և վարչական աշխատակիցների համար

24.03.2017
Դիտումների քանակ՝ 407

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2016-2017  ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՊՏՀ-ի և Գալատիի Դանուբիուս համալսարանի (Ռումինիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ կրթաթոշակի համար կարող են դիմել ՀՊՏՀ դասախոսները և վարչական աշխատակիցները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետըս.թապրիլի 3-նէ:

Դիմելու համար անհրաժեշտ է արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով «Անուն_Ազգանուն_դասավանդում» (կամ վերապատրաստում՝ վարչական աշխատակիցների պարագայում).

1.      Ինքնակենսագրական

2.      Մոտիվացիոն նամակ, 

3.      Գալատիի Դանուբիուս համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը՝ անգլերեն լեզվով,

4.      Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ:

Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի  asue.erasmus@gmail.com  էլ. փոստին: