Ծրագրերի հրավերներ Չինաստանից և Սինգապուրից

24.03.2017
Դիտումների քանակ՝ 391

ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը հաղորդում է միջազգային ծրագրերի մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:

Կրթաթոշակային ծրագիր (ՉԺՀ)

ՉԺՀ կառավարությունը 2017-18 ուսումնական տարվա համար կազմակերպում է «Youth of Excellence Scheme of China» ծրագիրը, որն իր մեջ ներառում է 8 ենթածրագիր։ Ծրագիրը մեկնարկում է 2017թ. սեպտեմբերի 1-ից, տևողությունը մեկ կամ երկու տարի է (1 տարի Չինաստանում և  1 տարի Հայաստանում)։ Ուսուցման լեզուն անգլերենն է։

Չինական կողմն իր վրա է վերցնում ուսման, տեղափոխման և կեցության ծախսերը։ Մանրամասները՝ հետևյալ հղումով՝ http://edu.am/index.php/am/events/view/1011 :

Դասավանդողների վերապատրաստում Սինգապուրում

2017թ. մայիսի 15-19-ը Սինգապուրում կազմակերպվում է “21st Century Teacher Education” խորագրով դասընթաց, որի բոլոր ծախսերը` բացառությամբ միջազգային տրանսպորտի, հոգում է հրավիրող կողմը:

Դասընթացին մասնակցել ցանկացողները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին մինչև ս.թ. մարտի 27-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով:

Մանրամասները՝ http://edu.am/index.php/am/events/view/1010  :