Կրթաթոշակային և դրամաշնորհային ծրագրեր

20.03.2017
Դիտումների քանակ՝ 541

Քշիշտոֆ Սկուբիշևսկու անվան հիմնադրամը առաջարկում է մեկ կրթաթոշակ և երկու դրամաշնորհ, որոնք նպատակաուղղված են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալկանների, Բալթյան երկրների, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրների թեկնածուներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանության պաշտոնական կայքը:

Bottom of Form

Կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում 2017-2018 ուսումնական տարում իրավագիտության, քաղաքական գիտությունների և ժամանակակից պատմության ոլորտներում մեկամյա անհատական գիտական հետազոտություններ կատարել Վարշավայի Համալսարանում (կամ Լեհաստանի համապատասխան կրթօջախներից մեկում): Կրթաթոշակի նպատակն է ժողովրդավարության, օրենքի գերակայության, երկրում, ինչպես նաև միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանության տարածումը:

Կրթաթոշակը նախատեսված է բարձրագույն կրթությամբ և թեկնածուական աշխատանքը պաշտպանած (կամ գիտական նվաճումներ, հասարակական, մասնավորապես ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում մեծ ձեռքբերումներ ունեցող) անձանց համար:

Դրամաշնորհի շրջանակներում թեկնածուն հնարավորություն կունենա Լեհաստանում իր գիտական վերապատրաստումը կատարել երեք կամ ավելի կարճ ժամանակահատվածումում` հետապնդելով կրթաթոշակային ծրագրի սկզբունքներն ու նպատակները:

Փաստաթղթերի ամբողջական փաթեթը անհրաժեշտ է ուղարկել մինչև 2017 թ-ի ապրիլի 13-ը:

Այլ մանրամասների ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.erywan.msz.gov.pl/hy/bilateral_cooperation/educational_programs/recruitment_for_the_krzysztof_skubiszewski_scholarship_and_research_grant_2017