Գիտաժողովի հրավեր Արցախից

17.03.2017
Դիտումների քանակ՝ 577

Արցախի պետական համալսարանը 2017թ. մայիսի 5-ին հրավիրում է մասնակցելու Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված ուսանողական գիտաժողովին, որն անց է կացվելու հետևյալ գիտական ուղղություններով.

Ֆիզիկա-մաթեմատիկական և բնական գիտություններ`

            ● Մաթեմատիկա

            ● Տեղեկատվական տեխնոլոգիաներ

            ● Ֆիզիկատեխնիկական գիտություններ

            ● Կենսաբանություն և քիմիա

            ● Աշխարհագրություն

            Սոցիո-հումանիտար գիտություններ`

            ● Փիլիսոփայություն

            ● Քաղաքագիտություն

            ● Պատմություն

            ● Իրավագիտություն

            ● Տնտեսագիտություն

            ● Գրականություն

            ● Լեզվաբանություն

            ● Հոգեբանություն

            ● Մանկավարժություն

            ● Մշակութաբանություն

            ● Սպորտ և ֆիզիկական կուլտուրա

            Կից՝ գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ներկայացման կարգը:

Հոդվածներին ներկայացվող չափորոշիչները

1.Հոդվածները կարող են ներկայացվել  հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:

2.Հոդվածի համակարգչային շարվածքը պետք է լինի Word միջավայրում (Word 2003-2007)՝ .doc ընդլայնումով: Տեքստի տառատեսակը` հայերենի դեպքում՝ Sylfaen, ռուսերենի և անգլերենի դեպքում՝ Times New Roman:

Առաջին տողում գլխատառերով ներկայացնել հոդվածի վերնագիրը ` թավ (Bold), շեղ, հավասերցումը կենտրոնից, 11 pt տառաչափով: Հաջորդ տողում՝ կենտրոնից, պետք է ներկայացնել հեղինակ(ներ)ի անուն, ազգանուն(ներ)ը՝ 11 pt տառաչափով, թավ (Bold), ուսումնական հաստատության անվանումը, հաջորդ տողում բանալի բառերը: Մեկ տող բաց թողնելով՝ ներկայացնել հոդվածի հիմնական տեքստը ՝ տառաչափը ՝ 11 pt, տառերը՝ ուղիղ, միջտողային հեռավորությունը՝ 1.15, լուսանցքները՝ 20 մմ, պարբերությունները սկսել TAB-ի կիրառմամբ: Հոդվածի վերջում ներկայացվում է օգտագործված գրականության ցանկը և հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով ամփոփագրերը:

Ծանոթագրությունները և հղումները տալ տողատակում`շարունակական համարակալմամբ:

3.Ծավալը՝ A4 ֆորմատի 4 ամբողջական էջից մինչև 8 էջ:

Գիտաժողովին մասնակցության կարգը

Գիտաժողովն անց է կացվում առկա կամ հեռակա կերպով: Կարող են մասնակցել բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017թ.  ապրիլի 20-ը դիմում-հայտը ուղարկել vm.avanesyan@yahoo.com  կամ  aramtadevosyan23@gmail.com  էլեկտրոնային փոստին: Դիմում-հայտի ձևը ներկայացված է աղյուսակ 2-ում:Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուով:

Գիտաժողովի անցկացման վայրն է՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշի 5, Արցախի պետական համալսարան:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37497) 24 11 46 (ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Ավանեսյան Վ. Մ), (+37497) 22 20 95 (ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Թադևոսյան Ա. Վ.):

Աղյուսակ 2.

 Հոդվածի վերնագիրը (թավ, գլխատառերով, հայերեն, ռուսերեն, անգլերեն)

Հեղինակի ազգանուն, անուն (թավ, հայերեն, ռուսերեն, անգլերեն)

Ուսումնական հաստատություն, բաժին, ուսումնառության տարի

Էլ. հասցե, հեռ. համար

Հոդվածի էլեկտրոնային տարբերակը (ներառյալ բանալի բառեր`5-7 բառ, ամփոփագիր` 50-60 բառ)

Բաժանմունքը որտեղ պետք է ներկայացվի աշխատանքը

Ամբիոնի կողմից աշխատանքի երաշխավորագրի scan տարբերակը

Հայտարարությունը ստացվել է Արցախի պետական համալսարանից: