Միջազգային նստաշրջան Ամստերդամում

14.03.2017
Դիտումների քանակ՝ 390

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժինը տեղեկացնում է հերթական միջազգային գիտաժողովի մասին: ICSS սոցիալական գիտությունների 12-րդ միջազգային նստաշրջանը կգումարվի 2017թ. մայիսի 19-ին Ամստերդամի ,,Science Park Congress,, կենտրոնում՝ առկա և հեռակա հիմունք­ներով: Մայիսի 20-ին գիտաժողովի մասնակիցները կծանոթանան քաղաքի գեղատեսիլ վայ­րերին: Բոլոր երաշխավորված հոդվածները կտպագրվեն 5 գիտական ամսագրերից որևէ մեկում՝ ISBN վավերացմամբ:

Մասնակիցների անդամավճարներն են՝

Առկա՝ 1 անձի համար 190 եվրո, 2 անձի համար՝ 110 եվրո /յուրաքանչյուրը/, 3 և ավելի անձանց համար՝ 80 եվրո /յուրաքանչյուրը/:

Հեռակա՝ 1 անձի համար 170 եվրո, 2 անձի համար՝ 90 եվրո /յուրաքանչյուրը/, 3 և ավելի անձանց համար՝ 70 եվրո /յուրաքանչյուրը/:

Միևնույն անձի կողմից ներկայացվող երկրորդ հոդվածի գինն է 120 եվրո:

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. մարտի 31-ը:

Ներկայացված հոդվածների երաշխավորման վերջնաժամկետն է՝ 2017թ. ապրիլի 22-ը:

Անդամավճարների վճարման վերջնաժամկետն է ՝ 2017թ. մայիսի 5-ը:

Գիտաժողովի ժողովածուի տպագրման վերջնաժամկետն է՝ 2017թ. մայիսի 16-ը:

Գիտաժողովի հասցեն է ՝ Science Park 105, 1098 XG Ամստերդամ:

Քարտեզ՝ https://goo.gl/maps/uLq1vZLwq2R2

Էլ. հասցե՝ icss12@euser.org

Հեռ. +31 6111 74101 Skype: eusericss