Գիտական սեմինարի հրավեր

14.03.2017
Դիտումների քանակ՝ 608

ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի ամբիոնը վաղը հրավիրում է «Բիզնեսի արժեքը որպես գործարարության նպատակ» թեմայով գիտական սեմինարի: Ամբիոնի տրամադրած տեղեկատվությանը ծանոթացեք ստորև:

Խնդիրը: Միկրոտնտեսագիտության մեջ ֆիրմայի տեսության շրջանակներում շահույթի ստացումը ամրագրվում է որպես գործարարության հիմնական նպատակ: Կառուցվում է մոդել, տրվում լուծման անհրաժեշտ և բավարար պայմանները: Այդ հիմքի վրա այնուհետև կառուցվում է բիզնեսի ոլորտի կրթության և մասնագիտացման հիմնական խնդիրները և լուծումները: Սակայն կիրառական հատվածում պարզ է դառնում, որ ոչ միայն բավական դժվար է շահույթի մաքսիմալացման խնդիրը լուծել, ավելին՝ մաքսիմալ շահույթի ստացումը միայն որոշ դեպքերում է հանդիսանում որոշումների կայացման հիմնական շարժառիթը:

Նպատակը: Ամրագրել ՀՀ գիտական և գործարար շրջանակներում այն հանգամանքը, որ բիզնեսի արժեքը հանդիսանում է գործարարության առաջնային շարժառիթներից մեկը: Ներկայացնել բիզնեսի գնահատման ժամանակակից մեթոդների հիմնախնդիրները:

Նորույթը: Բիզնեսի արդյուքների կանխատեսման մեջ հայտնի ֆունկցիաներով սցենարային կանխատեսման մեթոդաբանության ներդրում:

Թիրախը: Բակալավրի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, բիզնեսի հետ առնչություն ունեցող առարկաներ դասավանդող դասախոսներ:

Զեկուցող: տ.գ.թ., ՀՊՏՀ դասախոս, Արթուր Եղիազարյան

Օրը: 15(չորեքշաբթի) մարտի 2017թ.

Վայրը: 310 լսարան, Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ

Ժամը: 14:00