Միջբուհական ուսանողական աշխատաժողովի հրավեր

10.03.2017
Դիտումների քանակ՝ 608

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը տեղեկացնում է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է «Success» խորագրով միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը, որը տեղի կունենա ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում` մարտի 25-26-ը: Ինչպե՞ս լինել մրցունակ ու պահանջված մասնագետ աշխատաշուկայում, կազմել գրագետ և կանոնակարգված CV, ճիշտ ներկայանալ հարցազրույցի և լավ տպավորություն գործել գործատուի վրա. այս և նմանատիպ այլ հարցերի պատասխանները կօգնի գտնել «Success» միջբուհական ուսանողական աշխատաժողովը: Բանախոսություններով հանդես են գալու տարբեր կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման բաժինների առաջատար մասնագետներ և ներկայացնելու են իրենց փորձն ու մասնագիտական հմտությունները, առաջարկելու են  հաջողակ կարիերայի կառուցման իրենց բանաձևերը:

Յուրօրինակ ձևաչափով այս աշխատաժողովին կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա և հեռակա ուսուցման համակարգի բոլոր ուսանողները, ովքեր մինչև մարտի 18-ը ներառյալ կլրացնեն մասնակցության հայտ՝ https://goo.gl/forms/zWHzWERHdjvntcb52:  

Մասնակիցների ընտրությունը կայանալու է հարցաթերթիկում ներառված «Ես և իմ մասնագիտությունը» կետի հիման վրա: