Միջազգային գիտաժողովների հրավեր

09.03.2017
Դիտումների քանակ՝ 646

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից  ներկայացնում են միջազգային գիտաժողովների հրավերներ, որոնց ծանոթացեք ստորև:

Էլեկտրոնային առևտրի, վարչարարության, հասարակության, կրթության և տեխնոլոգիաների միջազգային գիտաժողով

Հարավային Կորեա, Սեուլ

2017թ. սեպտեմբերի 5-7

http://tw-knowledge.org/ecasefall/

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել էլեկտրոնային առևտրի, վարչարարության, հասա­րակության, կրթության և տեխնոլոգիաների՝ որպես կարևորագույն ուղղությունների հիմնարար սկզբունքները: Մասնակցությունն այս գիտաժողովին կապահովի տարատե­սակ հետազոտություններ իրականացնող անձանց հետ հաղորդակցություններ և հետադարձ կապ:

Գիտաժողովին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել հոդվածի վերջնական տարբերակը մինչև ս.թ. ապրիլի 30-ը: Երաշխավորված բոլոր հոդվածները կտպագրվեն ISSN հղման ներքո:

Գիտաժողովի կայքը՝ http://tw-knowledge.org/ecasefall/

Էլ. հասցե՝ ecase.conference@gmail.com

Վերջնաժամկետ՝ 2017թ. ապրիլի 30

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Գիտության և ասպիրանտուրայի բաժին:

Միջազգային գիտաժողով

SCOPUS շտեմարանում միջազգային հոդվածներ տպագրելու ցանկություն ունեցող անձանց տեղեկացնում ենք, որ 2017թ. հուլիսի 10-11-ը ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում Շերատոն հյուրանոցում գումարվելու է Ամերիկյան բիզնես հետազոտությունների տարեկան 9-րդ գիտաժո­ղովը: Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 2-ը, իսկ գրանցման վերջնաժամկետը՝ ս.թ. հունիսի 16-ը:

Գիտաժողովի պաշտոնական կայքն է՝ www.uniconus.com

Գիտաժողովի շրջանակներում բաժանմունքների նիստերը կանցկացվեն ըստ հետևյալ ուղղությունների՝ հաշվապահություն, բանկային գործ, բիզնեսի իրավունք, ներդրումներ, մենեջմենթ, մարքեթինգ, էլեկտրոնային առևտուր, բիզնեսի բարոյակա­նություն, գործարար կրթություն, էկոնոմետրիկա և վիճակագրություն:

Գիտաժողովը կազմակերպվում է Ամերիկյան հետազոտությունների և միջազգային հրապարակումների կենտրոնի կողմից՝  Լոնդոնի ակադեմիական հետազոտություն­ների և հրապարակումների կենտրոնի և Ավստրալիայի համաշխարհային բիզնեսի ինստիտուտի հովանավորությամբ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Գիտության և ասպիրանտուրայի բաժին: