Բաց դասի հրավեր՝ «Էրազմուս+»-ի շրջանակներում

03.03.2017
Դիտումների քանակ՝ 426

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ ս.թ. մարտի 7-ին, ժամը 13:00-ին ՀՊՏՀ-ի միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում (Տեմպուսի սրահ) տեղի կունենա բաց դասախոսություն, որը կվարի «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ում հյուրընկալվող Լեհաստանի Արևմտյան Պոմերանիա բիզնես դպրոցի դասախոս Աննա Տուրզակը: Դասախոսության թեման է՝ «Վիճակագրական մեթոդները տնտեսագիտության մեջ»:

Արտաքին կապերի բաժնից նաև հայտնում են, որ Ա. Տուրզակը ս.թ. մարտի 6-ին, ժամը 14:00-ին դասախոսությամբ հանդես կգա ՀՊՏՀ Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողների համար: