Վերապատրաստման դասընթացներ՝ ՀՊՏՀ աշխատակիցների համար

02.03.2017
Դիտումների քանակ՝ 423

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը վերապատրաստման ծրագրերի շրջանակներում նախատեսում է վերսկսել «Օտար լեզու» (անգլերեն) «Համակարգչային ուսուցում» (Excel) ծրագրերով վերապատրաստման դասընթացները՝ նախատեսված ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի անդամների և վարչական մասի աշխատակիցների համար: «Օտար լեզու» դասընթացը լինելու է 3 ամիս, շաբաթական 3 անգամ, 120 րոպե տևողությամբ, իսկ «Համակարգչային ուսուցում» դասընթացը՝ 1 ամիս, շաբաթական 2 անգամ, 80 րոպե տևողությամբ:

Մինչև սույն թվականի մարտի 10-ը անհրաժեշտ է շարունակական կրթության և կարիերայի բաժին ներկայացնել դասընթացներին մասնակցել ցանկացողների մասին տեղեկատվություն, որը կարող եք ներկայացնել թղթային տարբերակով կամ ուղարկել career@asue.am էլեկտրոնային փոստի հասցեով: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 4-72 ներքին հեռախոսահամարով: