Միջազգային մրցույթներ

01.03.2017
Դիտումների քանակ՝ 389

ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է արտերկրի ուսումնական հաստատություններում սովորելու համար կազմակերպվող  մրցույթների մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:

Մրցույթ՝ Բուլղարիայի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար-2017թ.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն ստանալու նպատակով* (4 տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա):

Ուսուցումը իրականացվելու է բուլղարերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն  անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական): 
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Մանրամասները՝ հետևյալ հղումով՝ http://edu.am/index.php/am/events/view/942 :

Ուսման հրավեր (Շվեյցարիա)

Շվեյցարիայի բաց համալսարանը կազմակերպում և իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր, որոնց կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիները:
Վարձավճարների և պայմանների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից կամ այցելելով www.ous.ch կայք: