Կրթաթոշակի մրցույթ՝ առաջին կուրսեցիների համար

07.02.2018
Դիտումների քանակ՝ 442

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
• սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքի անդամ և ունենա բարձր առաջադիմություն,
• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող։

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է։ 

Անհրաժեշտ փաստաթղթերին և այլ մանրամասների ծանոթացեք ՀԵՀ պաշտոնական կայքում՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=3523&lang=am :