Գիտաժողովի հրավեր
23.02.2017
Դիտումների քանակ՝ 569
ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից հայտնում ենք, որ Վոլգոգրադի բիզնեսի ինստիտուտը 2017 թվականի հոկտեմբերին կազմակերպում է «Տնտեսագիտություն, կրթություն, իրավունք» խորագրով II միջազգային գիտագործնական գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այնպես էլ ասպիրանտները և երիտասարդ գիտնականները: Գիտաժողովը անցկացվում է հեռակա կարգով: Մասնակցության հայտերի և հոդվածների ներկայացման վերջնաժամկետը 2017 թվականի հոկտեմբերի 1-ն է: Համապատասխան պահանջները բավարարելու դեպքում` հոդվածի տպագրությունը անվճար է:
Հայտի ներկայացման և հոդվածի ձևավորման չափանիշների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին /գլխավոր մասնաշենք, սենյակ 320, հեռ.593-426/: