Միջազգային մրցույթներ Կորեայից և Ճապոնիայից

22.02.2017
Դիտումների քանակ՝ 464

ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը հաղորդում է երկու միջազգային մրցույթի մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:

Կորեայի կառավարական կրթաթոշակային ծրագիր

Կորեայի զարգացման ինստիտուտի (KDI) Հանրային քաղաքականության և կառավարման դպրոցի կողմից տրամադրվում են կրթաթոշակային տեղեր: Մանրամասները՝ հետևյալ հղումով՝ http://edu.am/index.php/am/events/view/937 :

Մրցանակ` «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» ծրագրի համար

«Կրթություն հանուն կայուն զարգացման գործողությունների գլոբալ ծրագրի» (ESD Global Action Programme) շրջանակներում սահմանված  «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակն»   առաջին անգամ շնորհվել է 2015 թվականի նոյեմբերին։ Վերջինս նախատեսված է գնահատելու և ցուցադրելու «Կրթություն հանուն կայուն զարգացման» ոլորտում անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները: Ավելին՝ այստեղ՝ http://edu.am/index.php/am/events/view/936