Ամառային դասընթաց (Հունաստան)

14.02.2017
Դիտումների քանակ՝ 430

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնակն կայքը՝ Հունաստանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների Օլիմպիա ամառային ակադեմիան, Եվրոպական միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի հետ համատեղ, ս.թ. հուլիսի 9-19-ը հայտարարել է ընդունելություն՝ 
•հակամարտություն և քաղաքական բռնություն, 
•ահաբեկչություն և հակաահաբեկչություն,
•21-րդ դարում Թուրքիայի քաղաքականությունը, հասարակությունը և տնտեսությունը,
•միջազգային հարաբերությունների պատմություն, փիլիսոփայություն և սոցիոլոգիա,
•ազգայնական քաղաքականություն և էթնիկ-կրոնական հակամարտությունները 21-րդ դարում և
•քաղաքական ռիսկերի վերլուծություն թեմաներով դասընթացների համար: 
Մասնակցության համար անհրաժեշտ է դիմել մինչև ս.թ. մայիսի 3-ը: Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել http://olympiasummeracademy.org կայքը: