Կբանախոսի բրիտանական համալսարանի դասախոսը

13.02.2017
Դիտումների քանակ՝ 399

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ ս.թ. փետրվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում (Տեմպուսի սրահ) տեղի կունենա բաց դասախոսություն, որը կվարի «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ում հյուրընկալվող Բեդֆորդշայրի համալսարանի (Մեծ Բրիտանիա) դասախոս դոկտոր Կիրիլ Շարապովը:

Դասախոսության թեման՝ «Հետազոտության մեթոդաբանություն»: