Մրցույթի հրավեր

31.01.2017
Դիտումների քանակ՝ 337

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ 2017-18 ուստարվա համար հայտարարում են մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող, ռուսերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական  բնակության իրավունք կամ ժամանակավոր կացության կարգավիճակ և հաշվառված չեն Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Մանրամասներին ծանոթացեք ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝  http://edu.am/index.php/am/events/view/848