Մրցույթի հրավեր՝ «ՆԻԿՈԼՅԱՆ» նորաձևության տնից

30.01.2017
Դիտումների քանակ՝ 394

Մեկնարկում են «ՆԻԿՈԼՅԱՆ » նորաձևության տան և դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանի նոր հավաքածուի նախապատրաստական աշխատանքները: Նորաձևության տնից տրամադրել են մրցույթի հրավերի հետևյալ հայտարարությունը:

Եվ այսպես, եթե Դուք           

  • ակտիվ եք և նախաձեռնող,
  • սովորում եք մարքեթինգ և մենեջմենթ մասնագիտությունների  3-րդ և 4-րդ կուրսերում,
  • տիրապետում եք անգլերենին և ռուսերենին,
  • ունեք բավականաչափ ազատ ժամանակ կամավորական աշխատանք կատարելու համար,
  • ուզում եք ծանոթանալ նորաձևության ոլորտին և ձեռք բերել գիտելիքներ fashion marketing, fashion event management մասնագիտություններից,

ապա

  • անկախ աշխատանքային փորձից
  • տարիքից և սեռից,

կարող եք մասնակցել այս մրցույթին:

Նախագծի տևողությունը 2 ամիս է, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան և կմասնակցեն նորաձևության ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին /management, marketing/, իսկ ավարտին կստանան մասնակցությունը հաստատող հավաստագիր:

Ցանկանում եք փորձել Ձեր ուժերը, ուրեմն ուղարկեք Ձեր ինքնակենսագրականները info@nikolyan.com էլ. հասցեին` թեմայի բաժնում նշելով  «volunteering» բառը:

Հաղթահարեք նախընտրական փուլը և դարձեք նորաձևության տարվա գլխավոր իրադարձություններից մեկի մասնակիցը:

Դիմումներն ընդունվում են մինչև փետրվարի 6-ը:

Հարցերի դեպքում զագահարել 010 5300 98/ 77 73 85 76 հեռախոսահամարներով: