Հանրային դասախոսության հրավեր

30.01.2017
Դիտումների քանակ՝ 386

ՀՊՏՀ ուսումնական բաժնի ուսումնամեթոդական աշխատանքների ծառայությունից հայտնում են, որ Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորումը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում են ս.թ. փետրվարի 2-ին կազմակերպվող հանրային դասախոսությանը, որի բանախոսը կլինի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման դիրեկտորատի գլխավոր տնօրեն պրն Քրիստիան Դանիելսոնը: Հանրային դասախոսությունը տեղի կունենա փետրվարի 2-ին, ժամը 17:30-ին Մատենադարանի նոր մասնաշենքում (հին մասնաշենքի հարևանությամբ, հասցե՝ Մաշտոցի պողոտա 53, 0009, Երևան, ՀՀ):

Դասախոսության ընթացքում կքննարկվի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների քաղաքական և տնտեսական շրջանակը, գործընկերության հեռանկարները և Եվրոպական հարևանության քաղաքականությունը:

Խնդրում ենք գրանցել Ձեր մասնակցությունը մինչև փետրվարի 1-ը՝ հետևելով հղմանը https://goo.gl/rsBrtf

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://goo.gl/qwZTNk

* Դասախությունը անցկացվելու է անգլերեն լեզվով՝ առանց հայերեն թարգմանության: