Հրավեր՝ դասախոսներին

23.01.2017
Դիտումների քանակ՝ 491

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2016-2017  ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՊՏՀ-ի և Սուջավայի Ստեֆան Չել Մառե համալսարանի (Ռումինիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ նշված համալսարանում մեկ շաբաթով 1 դասախոս դասավանդման հնարավորություն կստանա:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հունվարի 30-ն է:

Դիմելու համար անհրաժեշտ է արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով «Անուն_Ազգանուն_դասավանդում».

  1. Ինքնակենսագրական,
  2. Մոտիվացիոն նամակ,
  3. Ստեֆան Չել Մառե համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը՝ անգլերեն լեզվով,
  4. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ:

Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի  asue.erasmus@gmail.com  էլ. փոստին: