Ծրագրի հրավեր` ՀՊՏՀ դասախոսական անձնակազմի համար
19.01.2017
Դիտումների քանակ՝ 459
Արտաքին կապերի բաժինը տրամադրել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև :
2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՊՏՀ-ի և Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի միջև «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ նշված համալսարանում մեկ շաբաթով2 դասախոսկարող են դիմում ներկայացնել դասավանդման համար:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 3-ն է:
Դիմելու համար անհրաժեշտ է արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով «Անուն_Ազգանուն_դասավանդում».
- Ինքնակենսագրական,
- Մոտիվացիոն նամակ,
- Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը՝ անգլերեն լեզվով,
- Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ:
Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: