ՀԵՀ-ի կրթաթոշակ՝ 1-ին կուրսեցիների համար

16.01.2017
Դիտումների քանակ՝ 459

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները:

Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
• սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
• սահմանամերձ համայնքների ուսանող (հիմք են ընդունվում սահմանամերձ այն համայնքները,  որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն),
• տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց գնահատականներ ունեցող ուսանող,
• հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող։
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ 

Այլ մանրամասների ծանոթացեք ՀԵՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=3047&lang=am