Նախաորակավորման ծրագրի հրավեր
16.01.2017
Դիտումների քանակ՝ 496
ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է նախաորակավորման ծրագրի մասին:
Ծրագրին կարող են դիմել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք
- ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
- ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):
Մանրամասներին ծանոթացեք այստեղ: