«Progress». միջբուհական աշխատաժողովի հրավեր

09.11.2016
Դիտումների քանակ՝ 516

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է «Progress» խորագրով միջբուհական ուսանողական աշխատաժողով, որը տեղի է ունենալու  նոյեմբերի 26-27-ը՝ ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում: Աշխատաժողովի ընթացքում բանախոսություններով հանդես են գալու տարբեր ոլորտների փորձառու մասնագետներ, լինելու են  ինտերակտիվ խաղեր և քննարկումներ, որոնք մասնակիցներին փոխանցելու են  ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական հմտություններ:

Աշխատաժողովին կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա և հեռակա համակարգի բոլոր ուսանողները: Մասնակցելու համար մինչ նոյեմբերի 17-ը ներառյալ անհրաժեշտ է լրացնել մասակցության հայտը՝ հետևյալ հղումով՝ https://goo.gl/gTdeHK : Մասնակիցների ընտրությունը տեղի է ունենալու  երկու փուլով. մոտիվացիոն նամակով առաջին փուլը հաղթահարած ուսանողները մասնակցելու են  հարցազրույցին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդից: