«Էրասմուս+» ծրագրի մրցույթ՝ բակալավրիատի ուսանողների համար

03.11.2016
Դիտումների քանակ՝ 514

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ են, որ 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՊՏՀ-ի և Վառնայի կառավարման համալսարանի միջև «Էրասմուս+» ծրագրի շրջանականերում կնքնված պայմանագրի համաձայն՝ նշված համալսարան մեկ կիսամյակով ուսումնառության համար կարող են դիմել բակալավրիատի

2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերի փաթեթը.

  • ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով ,
  • մոտիվացիոն նամակ,
  • ստուգման գրքույկի լուսապատճեն,
  • անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ դիմորդը մասնակցել է ՀՊՏՀ-ում կազմակերպված անգլերել լեզի քննությանը:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 6-ն է:

Հայտերն ահրաժեշտ է ուղարկել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ.փոստին:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը, որին դիմում է ուսանողը:

Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: