«Էրասմուս +» ծրագրի ներկայացում՝ ՀՊՏՀ-ում

02.11.2016
Դիտումների քանակ՝ 518

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ ս.թ. նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հանդիսությունների սրահում (գլխավոր մասնաշենք, 1-ին հարկ) տեղի կունենա «Էրասմուս+» ծրագրի Հիմնական Գործողություն 1-ի (Միջազգային կրեդիտային շարժունություն և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր) ներկայացում, որը կազմակերպվում է Հայաստանում «Էրասմուս+»-ի ազգային գրասենյակի կողմից:

Միջոցառման ընթացքում շահառուներին կներկայացվի ծրագրի,  մասնավորապես` 2016 թ. հոկտեմբեր ամսին մեկնարկած «Էրազմուս+»-ի առաջարկների ներկայացման մրցույթը:

Միջոցառման օրակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ: