Միջազգային մրցույթներ
ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է մի քանի միջազգային մրցույթների մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:
Ուսման հրավեր (Շվեդիա)
2016 թվականից Հայաստանն ընդգրկվել է կրթաթոշակների շվեդական Վիսբի ծրագրում։ Այս ծրագրի միջոցով Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ կրթաթոշակներ շվեդական համալսարաններում մագիստրոսական և հետդոկտորական կրթության, ինչպես նաև որպես գիտաշխատող ներգրավվելու համար։ Մագիստրատուրայի ուսանողների համար ծրագրով նախատեսվում է ուսման վարձի և ապահովագրական վճարների վճարում, ինչպես նաև ամսական 9 հազ. շվեդական կրոն կեցության ծախսերի համար։ Հետդոկտորական ուսանողներին միայն տրամադրվում է ամսական 15 հազ. շվեդական կրոն կեցության ծախսերի համար, քանզի տվյալ մակարդակի համար շվեդական համալսարաններում ուսումն անվճար է բոլորի համար։ Գիտաշխատողներին կեցության համար ամսական տրամադրվում է 18 հազար շվեդական կրոն:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://eng.si.se/areas-of-operation/scholarships-and-grants/ ։
“Education for Technology and the use of ICT Education” թեմայով միջազգային դասընթաց
2017թ. հունվարի 15-ից փետրվարի 3-ը Իսրայելում տեղի կունենա “Education for Technology and the use of ICT Education” թեմայով միջազգային դասընթացը, որի ընթացքում նախատեսվում է վերլուծել ՏՀՏ-ի կիրառումը ուսումնական ծրագրերում, մասնավորապես Իսրայելի կրթական համակարգում: Մանրամասները՝ հետևյալ հղումով՝http://edu.am/index.php/am/events/view/141 :
“Technical and Vocational Education and Training (TVET)” թեմայով միջազգային դասընթաց
2017թ. հունվարի 15-ից փետրվարի 2-ը Իսրայելում տեղի կունենա “Technical and Vocational Education and Training (TVET)” թեմայով միջազգային դասընթացը, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել փորձի փոխանակում տեխնիկական և մասնագիտական կրթության բնագավառում: Մանրամասները՝ նշված հղումով՝ http://edu.am/index.php/am/events/view/142 :