ՄԱԿ-ի ֆորում՝ ՀՊՏՀ-ում

25.10.2016
Դիտումների քանակ՝ 387

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառվածկայուն զարգացման 17 նպատակները (goo.gl/z1iogm)

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և «ԱՅՍԵԿ Հայաստան» հասարակական կազմակերպությունը ԵՊԼՀ, ԵԿՏԱ,ԵՄՀ, ԵՊՀ, ՀՌՀ, ՀՊՏՀ, ՀՊՄՀ համալսարանների հետ համատեղ, 

նախաձեռնել են «Երիտասարդությունը հանունկայուն զարգացման» խորագիրը կրող ֆորումների շարք, որը ներառում է 7 ֆորում Հայաստանի առաջատար վերոնշյալ բուհերում:

Նախաձեռնությունը ուղղված է յուրաքանչյուր համալսարանում «Կայուն զարգացման նպատակներից» նախապես ընտրվածների շուրջ քննարկումների կազմակերպմանը բուհերի ու այլ առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Այս ֆորումների շարքը կօժանդակի երիտասարդության և հատկապես ուսանողների շրջանում «Կայուն զարգացմաննպատակների» առավել խորը ըմբռնմանը և 

իրազեկվածության բարձրացմանը՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում ԿԶՆ-երի առավել արդյունավետ իրագործմանը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդիպումը նախատեսված է ս.թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին միջազգային ծրագրերի կենտրոնի դահլիճում:

Միջոցառման օրակարգը հասանելի է այստեղ: Խնդրում ենք գրանցվել ձեր ընտրած թեմատիկ քննարկման համար սույն հղումով՝ https://goo.gl/forms/4h5hnw87d0yTomhJ2։ Մուտքն ազատ է: 

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: