Կարող են դիմել բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները

12.10.2016
Դիտումների քանակ՝ 630

Արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՊՏՀ-ի և Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի միջև «Էրասմուս+» ծրագրի շրջանականերում կնքնված պայմանագրի համաձայն՝ նշված համալսարան մեկ կիսամյակով ուսումնառության համար կարող են դիմել բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մինչև ս.թ. հոկտեմբերի 18-ն է,որից հետո մինչև հոկտեմբերի 20-ը ընտրված մասնակիցներիտվյալները կուղարկվեն գործընկեր համալսարան՝ հաստատման:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև ս.թ. հոկտեմբերի 18-ը, ժամը 23:59-ը արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ.փոստին ուղարկեն՝

  • Ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով ,
  • մոտիվացիոն նամակ,
  • ստուգման գրքույկի լուսապատճեն,
  • անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL, IELTS):

Ի տարբերություն մյուս գործընկեր համալսարանների՝ ԱՏԲՀ-ը դիտարկելու է բացառապես լեզվի իմացությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթ ունեցող ուսանողների հայտերը:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը, որին դիմում է ուսանողը:

Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: