«Էրասմուս+»-ին կարող են դիմել ՀՊՏՀ աշխատակիցները

12.10.2016
Դիտումների քանակ՝ 493

Արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՊՏՀ-ի և Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի միջև «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ նշված համալսարանում մեկ շաբաթով 1 դասախոս` դասավանդման և 1 վարչական աշխատակից` վերապատրաստման համար կարող են ներկայացնել դիմում-հայտ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մինչև ս.թ. հոկտեմբերի 18-ն է,որից հետո մինչև հոկտեմբերի 20-ը ընտրված մասնակիցների տվյալները կուղարկվեն գործընկեր համալսարան՝ հաստատման:

Դիմելու համար անհրաժեշտ է արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով «Անուն_Ազգանուն_դասավանդում (կամ վերապատրաստում՝ վարչական աշխատակիցների պարագայում)».

  1. Ինքնակենսագրական,
  2. Մոտիվացիոն նամակ
  3. ԱՏԲՀ-ում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը՝ անգլերեն լեզվով (միայն դասախոսների համար)
  4. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ :

Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: