Կրթաթոշակի մրցույթ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար

07.10.2016
Դիտումների քանակ՝ 525

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և հունգարական Միսկոլչի համալսարանի միջև «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսի, մագիստրատուրայի 1-ին կուրսի՝ ընդհանուր առմամբ 2 ուսանողի հնարավորություն կտվի 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:

Ծրագրին դիմելու վերջնաժամկերըս.թ. հոկտեմբերի 13-նէ, որից հետո ընտրված ուսանողների վերաբերյալ տեղեկատվությունը մինչև ս.թ. հոկտեմբերի 14-ը կներկայացվի գործընկեր համալսարանին:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև ս.թ. հոկտեմբերի 13-ը, ժամը 23:59-ը արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝

  • Ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով
  • Մոտիվացիոն նամակ
  • Ստուգման գրքույկի լուսապատճեն
  • Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL, IELTS)

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը, որին դիմում է ուսանողը:

Այն ուսանողները, ովքեր չունեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ, կարող են հանձնել անգլերեն լեզվի քննություն ՀՊՏՀ-ում: Քննության օրվա և ժամի վրրաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, տեղի կունենա վերոնշյալ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որի մասին տեղեկատվությունը հասնելի  է հետևյալ հղումով: