Ծրագրի մասնակցության հրավեր

07.10.2016
Դիտումների քանակ՝ 495

Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը սկսում է «Երկուսով՝ աշխատանքի համար» ծրագիրը: Ուսումնական բաժնի տրամադրած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Երկուսով՝ աշխատանքի համար» ծրագրի նպատակն է կամավորների միջոցով աջակցել աշխատանք փնտրող մասնակիցներին՝ աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում: Ծրագրի շրջանակներում հիմնադրամը հայտարարում է կամավորների հավաքագրման մրցույթ։ Ընտրված կամավորներն անվճար վերապատրաստվելու են զբաղվածության ոլորտում և աշխատելու են տեղացի և սիրիահայ մասնակիցների հետ՝ աջակցելով նրանց աշխատանք որոնելու և գտնելու հարցում:

Կամավորների մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Գրանցվելու համար հետևեք այս հղմանը: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 54 18 44, 077 54 18 44 հեռախոսահամարներով: