Մեկնարկել է «Երիտասարդների զարգացում» ազգային ծրագիրը

24.01.2018
Դիտումների քանակ՝ 473

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» ազգային եռամյա ծրագիրը։

Ծրագրի նպատակն է

-  աջակցել 18-30 տարեկան գործազուրկ երիտասարդներին՝ ուշադրություն դարձնելով այն խոցելի խմբերին, որոնք կարիք ունենք մասնագիտական և կյանքի հմտությունների զարգացման (հատկապես մարզերում),

-  կատարելագործել բուհերի  շրջանավարտների և պոտենցիալ երիտասարդ ձեռնարկատերերի բիզնես գիտելիքները,

-  ուղղորդել երիտասարդներին՝ ընտրելու կարիերայի ճիշտ ուղի՝ կիրառելով իրենց մասնագիտական ներուժը։ 

2018-2020թթ․ ծրագրում կներգրավվեն 8000 երիտասարդներ։

2018թ․ ընթացքում ծրագիրը կներառի 500 երիտասարդ Երևանից, 1600-ը՝ մարզերից

(https://www.facebook.com/events/1580256528721799/ ) :

Բացի երիտասարդներից, ծրագրին կմասնակցեն նաև մենթորներ (դասախոսներ), ովքեր կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/PHakLN :