ՀՊՏՀ-ում կգործի ֆուտզալի մանկապատանեկան խմբակ

27.09.2016
Դիտումների քանակ՝ 392

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի հրամանով մեր համալսարանում այսուհետ կկազմակերպվեն ֆուտզալի մասնագիտացված մանկապատանեկան խմբերի վճարովի դասընթացներ:

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ խմբակներում կարող են ընդգրկվել 2003, 2004, 2005 և 2006 թվականներին ծնված երեխաները, պարապմունքները կկազմակերպվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Վարձի չափի և այլ հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կլինի առաջիկայում, կամ կարող եք կապվել ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի մարզիչ Կարեն Միքայելյանին՝ 091, 093 32.88.70 և Հովհաննես Գաբրիելյանին՝  094 00. 84. 58 հեռախոսահամարներով:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը Հայաստանի ֆուտզալի առաջնության կրկնակի չեմպիոն է: