Մրցույթ «Հորիզոն-2020»-ի շրջանակներում

27.09.2016
Դիտումների քանակ՝ 394

Եվրամիության գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման 8-րդ՝ «Հորիզոն-2020» յոթամյա ֆինանսավորման շրջանակային ծրագրի INCONET EAP նախագծի երկարաձգման կապակցությամբ «Էներգիա, առողջապահություն և կլիմայի փոփոխություն» սոցիալական մարտահրավերների շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է ճամփորդական դրամաշնորհային մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի այն ներ­կայացուցիչները, ովքեր ունեն տնտեսագիտության թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան, վերոնշյալ ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների իրականացման բազմամյա փորձ և գիտական հրապարակումներ:

Ճամփորդական դրամաշնորհային մրցույթի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

  1. Առողջապահության «MEDICA 2016» խորագրով խորհրդակցություն /2016թ. նոյեմբերի 15-17ը Գերմա­նիայի Դյուսելդորֆ քաղաքում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2016թ. նոյեմբերի 2-ը/:
  2. Կլիմայի փոփոխության և էներգիայի «Կանաչ օրեր» խորագրով խորհրդակցու­թյուն /2016թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2016թ. նոյեմբերի 28-ը/:

Վերոնշյալ խորհրդակցությունների անցկացման նպատակն է եվրոպական բուհերի հետ գործընկերության հաստատումը և միասնական դրամաշնորհային համատեղ ծրագրի ներկայացումը «Հորիզոն-2020-ի» համապատասխան դրամաշնորհային մրցույթներին մաս­նակցելու նպատակով:

Հայտերի լրացման ձևաչափերի և այլ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին: