Դասախոսություն ՀՊՏՀ-ում

27.09.2016
Դիտումների քանակ՝ 419

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին,  ժամը 9:30-ին ՀՊՏՀ նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան) դասախոս Վիեսլավ Մատվիեյչուկը, ով հյուրընկալվում է ՀՊՏՀ-ում «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում: Դասախոսության թեման է «Ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդները»:

Նույն թեմայով դասախոսությամբ Վիեսլավ Մատվիեյչուկը ժամը 14:00-ին հանդես կգա մարքեթինգի ամբիոնի N1 լսարանում:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից և թեմայով հետաքրքրված ուսանողներին ու դասախոսներին հրավիրում  ներկա գտնվելու դասախոսությանը: