Միջազգային մրցույթ

27.09.2016
Դիտումների քանակ՝ 516

ՀՊՏՀ ուսումնական բաժնից տեղեկացնում են «Eurasia Mobile Challenge» բջջային հավելվածների միջազգային մրցույթի մասին, որը ներկայացնում ենք ստորև:

 «Eurasia Mobile Challenge» մրցույթը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին բարելավել ձեռնարկատիրական հմտությունները, ցուցաբերել յուրօրինակ և նորարար մոտեցում, շահել 20 000 ԱՄՆ դոլար մրցանակ, ինչպես նաև մասնակցել Բարսելոնայում Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչին և շահել լավագույն ստարտափ տիտղոսը։
Այս մրցույթը նախատեսված է ոչ միայն տեխնիկական հմտություններ ունեցող մարդկանց համար, այլ նաև բոլոր նրանց, ովքեր ունեն հիանալի գաղափարներ, որոնք կարող են վերածվել ծրագրերի և լուծել արդի խնդիրներն ինչպես առանձին համայնքներում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 

Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը հանդիսանում են մրցույթի մասնակից երկրներ։  Մրցույթի մասնակիցներին  աջակցելու համար Eurasia Mobile Challenge–ի թիմը յուրաքանչյուր երկրում կանցկացնի սեմինար–դասընթաց, որի ընթացքում կքննարկվեն այն կարևորագույն կետերը, որոնք հետագայում հնարավորություն կտան մասնակիցներին ընդգծել ներկայացված ծրագրի հիմնական առավելությունները և պայքարել առաջին տեղի համար։    

Գրանցվեք հենց հիմա, հետևյալ հղումով՝ http://www.eurasiamobilechallenge.com/index.php/application/?lang=ru