Բաց դասախոսություն՝ այսօր

22.09.2016
Դիտումների քանակ՝ 436

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ այսօր, ժամը 14:00-ին, միջազգային ծրագրերի կենտրոնի նիստերի դահլիճում «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում տեղի կունենա բաց դասախոսություն, որը կվարի Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանի (Խորվաթիա) դասախոս Թեա Գոլյան:

Դասախոսության ընթացքում անդրադարձ կկատարվի «Էրասմուս+» ծրագրին, Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանի կողմից առաջարկվող հնարավորություններին և Խորվաթիայում տուրիզմի զարգացման հեռանկարներին: