Հրաձգության միջբուհական առաջնություն` Տնտեսագիտական համալսարանում

20.09.2016
Դիտումների քանակ՝ 412

UNESCO-ի կողմից սեպտեմբերի 20-ը հայտարարվել է Համալսարանական սպորտի միջազգային օր, և վաղն աշխարհում այն  նշվելու է առաջին անգամ: Այս առիթով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպում է հրաձգության միջբուհական  առաջնություն, որը տեղի կունենա վաղը, ՀՊՏՀ հրաձգարանում: Առաջնությանը կմասնակցեն հայաստանյան 15 բուհեր, մեկնարկը ժամը 15.00-ին է:

Համալսարանական թիմերից յուրաքանչյուրում ընդգրկված է 1 դասախոս, 1 ուսանող, 1 ուսանողուհի:

Հրավիրվում են բոլոր մարզասերները: