Լողի բաժանմունքը վերսկսել է աշխատանքը
19.09.2016
Դիտումների քանակ՝ 437
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից տեղեկացնում են, որ լողի բաժանմունքը սեպտեմբերի 15-ից վերսկսել է իր աշխատանքը: Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին պարապմունքները կանցկացվեն ժամը 18.00-ին ՝ ՀՊՏՀ ուսանողների համար, իսկ շաբաթ օրը՝ 16.00-ին՝ աշխատակիցների:
Սկսնակներին տեղեկացնենք՝ պարապմունքներն անվճար են և անց են կացվում Հալաբյան 22/1 հասցեում գտնվող «Սպիտակ տնակ» լողավազանում:
Հավելյալ տեղեկության համար դիմել ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոն, հեռախոս՝ 593 410: