«Էրամուս+» ծրագրի ներկայացում ՀՊՏՀ-ում

19.09.2016
Դիտումների քանակ՝ 429

Արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ վաղը՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ-ի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի (Պարույր Սևակի 77) 208 լսարանում տեղի կունենա «Էրամուս+» ծրագրի ներկայացում: Ծրագրով հետաքրքրված ուսանողներին հրավիրում ենք մասնակցելու հանդիպմանը: Հանդիպումները շարունակական բնույթ են կրում և հետագա հանդիպումների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հարցերի դեպքում կարող եք կապվել արտաքին կապերի բաժին asue.erasmus@gmail.com էլ-փոստի միջոցով: