2016-2017 ուսումնական տարվա «Էրամուս+» ծրագրերի հայտերի ընդունման մեկնարկը տրված է

19.09.2016
Դիտումների քանակ՝ 491

Արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՊՏՀ-ի և Պորտոյի համալսարանի (Պորտուգալիա) միջև «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՊՏՀ բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսի, մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները և ասպիրանտները կարող են դիմել՝ 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը գործընկեր բուհում անցկացնելու համար: Դիմորդների ընտրությունն իրականացվելու է ՀՀ Կառավարության կողմից ընդունված «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի և գործընկեր բուհի կողմից հաստատված ընթացակարգի համաձայն: Ծրագրին դիմելու վերջնաժամկերը ս.թ. հոկտեմբերի 3-ն է: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է նախևառաջ կարդալ ծրագրի ուղեցույցը, հաճախ տրվող հարցերի բաժինը և առցանց գրանցման համակարգում գրանցվելու և փաստաթղթերի ներբեռնման կարգը: Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: