Ուսման վարձի փոխհատուցում ՀԵՀ-ից

05.09.2016
Դիտումների քանակ՝ 307

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի բակալավրիատի առակ համակարգում սովորող 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը: Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ 

Մանրամասները՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=2840&lang=am