Սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը տեղափոխվել է

02.09.2016
Դիտումների քանակ՝ 413

ՀՀ քաղաքացիներին Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն իրենց ննջեցյալների գերեզմաններն այցելելու հնարավորություն ընձեռելու նպատակով ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրը: