Աշխատանքի հրավեր
18.01.2018
Դիտումների քանակ՝ 466
Կովկասի ինստիտուտին անհրաժեշտ է ծրագրի օգնական, ով կաջակցի քաղաքական, կրթական և փաստաբանական ոլորտի նախագծերի իրականացմանը:
Պահանջվում են՝ քաղաքագիտության, սոցիալական կամ հումանիտար գիտությունների գծով բակալավրական կրթություն, համապատասխան աշխատանքային փորձ, քաղաքական և սոցիալական գիտությունների հանդեպ հետաքրքրություն, համակարգչային հմտություններ (Microsoft Office), հայերեն և անգլերեն գրավոր գերազանց խոսք (ռուսերենը կդիտվի որպես առավելություն), կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ, լարված պայմաններում աշխատելու կարողություն, մանրուքների հանդեպ ուշադրություն և խնդիրներ լուծելու ունակություն:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 11-ն է:
Մանրամասները՝ ինստիտուտի տրամադրած անգլերեն հայտարարության մեջ: