Գիտաժողովի հրավեր

16.01.2018
Դիտումների քանակ՝ 376

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից տեղեկացնում են, որ մարտի 15-17-ը Արցախի պետական համալսարանում կայանալու է  գիտաժողով՝ նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին: Ելույթները և հոդվածները պետք է համապատասխանեն նշված խորագրին: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Մասնակցության հայտի ներկայացման վերջնաժամկետն է հունվարի 30-ը: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին (հեռ.՝ 593-426):