Աշխատանքի հրավեր «Արդշինբանկից»

12.07.2016
Դիտումների քանակ՝ 264

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից տեղեկացնում են, որ «Արդշինբանկի» Սպիտակի մասնաճյուղը հայտարարում է վարկային մասնագետի թափուր հաստիքի մրցույթ:

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում, կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել բանկի գլխամասային գրասենյակ կամ Սպիտակի մասնաճյուղ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Loan specialist for Spitak branch, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2016թ. հուլիսի 21-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Մանրամասները՝ կիցգրությամբ: