Բաց դասի հրավեր

12.07.2016
Դիտումների քանակ՝ 324

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի և  «Marketers Community» հիմնադրամի  համագործակցության շրջանակներում, հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին մեր համալսարանում տեղի կունենա «Տարբերվի՛ր քո CV-ով և մոտիվացիոն նամակով» խորագրով անվճար բաց դասընթացը, որը կվարի Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Պարույր Ջանգուլյանը:

Մասնակցելու համար գրանցվե՛ք հետևյալ հղումով.  Այստեղ

Գրանցման վերջնաժամկետ՝  12.07.2016: Նախապատվությունը տրվելու է առաջինը գրանցված  40 ուսանողներին: Գրանցումից հետո Ձեզ հետ լրացուցիչ կապ կհաստատեն և/կամ կտեղեկացնեն գրանցված էլ. հասցեի միջոցով:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: